Վանա լճում շուրջ 100 տարվա վաղեմության կառույցներ են ի հայտ եկել։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը` վկայակոչելով Թուրքիայի Ադիլջևազի շրջանի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլին։
Ըստ նրա` Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում ի հայտ եկած շինությունը շուրջ 1 դար առաջվա ձկնորսական կառամատույց է։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսին են հայտնվել, քանի որ լճի մակարդակը վերջին շրջանում շուրջ 1․5 մետրով նվազել է։
Ըստ այդ երկրի մասնագետների` ամռանը գրանցված երաշտը լուրջ էկոլոգիական խնդիրներ է առաջացրել Վանա լճում: