«Տղերքը զոհվեցին, հետո սկսեցին նայել, թե ով ինչ ա կերել բանակից». Իզաբելլա Աբգարյան
Advertisement 1000 x 90

«Տղերքը զոհվեցին, հետո սկսեցին նայել, թե ով ինչ ա կերել բանակից». Իզաբելլա Աբգարյան

Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից.

«Տղերքը զոհվեցին, հետո սկսեցին խաղաղության անհրաժեշտության մասին խոսել: Մինչ այդ հոխորտում էին, թշնամուն կատաղացնում, ձիգ տղա խաղալով, հանուն ներսում սեփական վարկանիշի:

Տղերքը զոհվեցին, հետո սկսեցին նայել, թե ով ինչ ա կերել բանակից, հիշեցին, որ էդ նախկինները ուժեղ բանակ չէին կառուցել:

Մինչ այդ կլուբնիկ ու վարտիք էին կարևորում, կերածները ուսումնասիրելու հավես չունեին:

Ու, փաստորեն, իմանալով, որ թալանված բանակ ունենք, զենք չունենք, «հուռաաա» գոռալով, 18 տարեկաններին մտցրեցին կրակի տակ ու չէին շտապում կանգնեցնել:

Տղերքը զոհվեցին, հետո նոր Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունների կարևորությունը հանկարծ գիտակցվեց: Մինչ այդ Հայաստանը Արցախի փոխարեն բանակցող չէր, ընդհուպ պատրաստ էր գժի տպավորություն թողնել, որ հողատու չասեն:

Որ հետ ես նայում, փաստեր ես համադրում, հետևանքները գիտակցում, ուզում ես գժվել ու հարցնել. «Տղե՞րքն էին ձեզ խանգարում»»:



Նման նյութեր