Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց «Ռեդինգ»-ին 4:0 հաշվով:
«Կարմիր սատանաների» կազմում առաջին գոլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին: Խաղի 15-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մարտիալը, իսկ ահա Ռեշֆորդը դարձավ դուբլի հեղինակ «Ռեդինգ»-ի դարպասը գրավելով 75-րդ և 79-րդ րոպեներին:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարարին էր և դուրս չեկավ փոխարինման: