
TikTok-ից հայտնի ու դեռահասների շրջանում մեծ պահանջարկ վայելող Բելլա Պորչը հերթական անգամ համագործակցել է ամերիկահայ դիզայներ Մարիաննա Հարությունյանի հետ:
Դիզայները Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում Բելլան իր հեղինակած վզնոցով է:
Սա Մարիանայի եւ Բելլայի երկրորդ համագործակցությունն է: Առաջինը կայացել էր օգոստոսին. Բելլան MARVEL ստուդիայի «Շան-Չին եւ տասը մատանիների լեգենդը» ֆիլմի պրեմիերային ներկայացել էր հայուհու հեղինակած մեկ այլ վզնոցով:
Մարիաննա Հարությունյանը հայտնի է մի շարք աստղերի հետ համագործակցություններով, որոնց շարքում են Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Լեդի Գագան եւ այլք: