Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է ստանալու: Այդ մասին գրում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել դեռ 2018 թվականին, Դալիի վարսավիրանոցներից մեկում: Վարսահարդարը կտրել է շատ ավելին, քան հաճախորդուհին ցանկացել է:
Դեպքից հետո հաճախորդուհին, ով եղել է մազերի համար նախատեսված արտադրանքի արտադրամասի աշխատակից, թողել է աշխատանքը նյարդային բռնկման պատճառով և դրանից հետո ևս երկու տարի ծանր հոգեբանական վիճակում է եղել:
«Նա դադարել է իրեն հայելու մեջ նայել: Նա հաղորդակցության մասնագետ է և պետք է մասնակցի հանդիպումներին և ինտերակտիվ նիստերին: Բայց նա կորցրել է ինքնավստահությունը կարճ մազերի պատճառով»,- ասվում է դատարանի որոշման մեջ:
Հնդկաստանի սպառողների հետ կապված վեճերի լուծման ազգային հանձնաժողովը որոշել է, որ դեպքը «ամբողջովին փոխել է կնոջ ապրելակերպը և փչացրել նրա՝ թոփ-մոդել դառնալու երազանքը»:
Այս կապակցությամբ Հնդկաստանի սպառողական դատարանը սրահին պարտավորեցրել է իր հաճախորդին վճարել 20 միլիոն ռուփի, այսինքն՝ 271 հազար ԱՄՆ դոլար:
Գեղեցկության սրահի տնօրինությունը դեռ ժամանակ և հնարավորություն ունի բողոքարկելու դատարանի վճիռը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը