Յուրաքանչյուր մարդ որոշակի կերպով ազդում է իր շրջապատի վրա։
Մեզանից յուրաքանչյուրի մեջ լույս կա։
Յուրաքանչյուր մարդ սեփական տիեզերքի կենտրոնն է։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արագ ինտուիտիվ թեստ, որը կօգնի պարզել, թե հենց ինչպիսի էներգիա դուք ունեք, ի՞նչ լույս կա ձեր մեջ։
Նայեք նկարազարդմանը, ընտրեք ձեզ դուր եկած լուսատուն ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Լուսատու 1
Ձեր կողքին իրեն լավ ու հարմարավետ է զգում գործնականորեն յուրաքանչյուր մարդ։ Դուք նրբանկատ ու բարեսիրտ մարդ եք։ Դուք կարողանում եք աջակցել, ոգևորել, կարեկցել ու անկեղծորեն ուրախանալ ուրիշի հաջողության համար։ Դեպի ձեզ են ձգտում մարդիկ, դուք կյանքն ավելի լուսավոր եք դարձնում։ Դուք շռայլ արև եք։
Լուսատու 2
Դուք ընդհանուր առմամբ շփումների համար փակ մարդ եք։ Դուք չեք խառնվում ուրիշ մարդկանց կյանքին։ Դուք ցանկություն չունեք ինչ-որ մեկին օգնելու։ Ձեզ հետաքրքիր է որոշակի տեղեկատվություն մարդկանց մասին և ոչ ավելին։ Դուք դիտարկում ենք, դուք փայլում եք, հետևում եք, բայց չեք տաքացնում։
Լուսատու 3
Դուք տարբերվում եք ուրիշ մարդկանցից, և մարդիկ դա զգում են։ Դուք ձեր սեփական ոճն ունեք, ձեր տարածքը։ Դուք աշխարհին այլ կերպ եք նայում, քան ուրիշները։ Մարդիկ լրջությամբ են վերաբերվում ձեր բառերին ու խորհուրդներին։ Հնարավոր է, դուք առանձնահատուկ ունակություններ ունեք։ Ձեր մեջ խորհրդավոր լույս կա։
Լուսատու 4
Դուք մի մարդ եք, ով հապշտապ եզրակացություններ չի անում ու չի ընդունում հապճեպ որոշումներ։ Դուք գերադասում եք նախ՝ լավ մտածել, ապա նոր՝ գործել։ Դուք պատասխանատու կերպով եք վերաբերվում ձեր բառերին ու արարքներին։ Ձեզ վրա հաճախ հույս են դնում։ Ձեր մեջ իմաստուն լույս կա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը