Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 627 դեպք, մահացել է 25 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 627 դեպք, մահացել է 25 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265 հազար 317 դեպք, որոնցից 244 հազար 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ մեկ օրվա ընթացքում կատարվել է 13 հազար 860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք: Կա 832 առողջացած, 25 մահվան դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 860 բուժառու: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 1 միլիոն 755 հազար 63 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է: