Ինչպես է ազդում ծնվելու ժամը մարդու բնավորության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպես է ազդում ծնվելու ժամը մարդու բնավորության վրա

Երեխայի ծնվելու ժամը մեծապես ազդում է նրա բնավորության վրա։ Ըստ որոշ կարծիքների՝ այն որոշում է մեր կարողություններն ու անձնային հատկանիշները։

00։00-02։00 ընթացքում

Ձեզ առավել հանգիստ եք զգում իրավիճակներում, որոնցում նախկինում եղել եք։ Միշտ կայունություն և անվտանգություն եք փնտրում, ինչի հետևանքով շատերը կարծում են, թե փակ մարդ եք։ Սիրում եք դաստիարակել մարդկանց և կոչ անել կանոններով ապրել։ Կյանքում ձեր նախընտրությունն ընտանիքն է։

02։00-04։00-ի ընթացքում

Հետաքրքրասեր եք, միշտ նոր բան եք փնտրում։ Իտելեկտուալ եք, հաղորդակցության լավ հմտություններ ունեք, նվիրված ընկեր եք։ Սիրում եք կարդալ և գրել, ճանապարհորդել, նախընտրում եք հանգիստ սպորտաձևեր։

04։00-06։00-ի ընթացքում

Հոգ եք տանում ձեր ապագայի մասին։ Գիտեք, որ պարտականությունները համատեղ կատարելը լավ է, այդ պատճառով էլ սիրում եք օգնել մարդկանց։ Ռոմանտիկ եք, երբեմն՝ նաև կամակոր։

06։00-08։00 ընթացքում

Կարող եք ձեզ լավ զգալ ցանկացած ստեղծագործական մթնոլորտում։ Կարիք եք զգում, որ նկատեն ձեզ, ինքներդ ձեզնից շատ բան եք պահանջում։ Ի ծնե լիդեր եք։

08։00-10։00-ի ընթացքում

Շատ զգացմունքային եք, սիրում եք ժամանակ անցկացնել միայնության պայմաններում, փառք և համաշխարհային ճանաչում չեք որոնում։ Մեդիտացիան օգնում է վերականգնել ձեր ուժերը և հանգիստ զգալ։ Սիրում եք օգնել մարդկանց, նրանց խաղաղություն ու ներդաշնակություն բերել։

10։00-12։00-ի ընթացքում

Շփվող եք, սիրում եք լինել նրանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։ Դուք գիտեք՝ ինչն է իրականում մոտեցնում մարդկանց։ Միշտ նոր ընկերներ, հրաշալի վայրկյաններ և տպավորություններ եք որոնում։

12։00-14։00-ի ընթացքում

Աբիցիոզ և պատասխանատու մարդ եք, ով կարող է արդյունավետ լուծել ցանկացած խնդիր։ Կարիք ունեք, որ հիանան ձեզնով։ Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում։ Սակայն հարկավոր է ուշադիր լինել. մասնագիտական ձեռքբերումները կարող են վտանգի տակ դնել անձնական կյանքը։

14։00-16։00-ի ընթացքում

Ակտիվ եք և նախաձեռնող։ Չեք սիրում կայունություն և միօրինակություն, ձգտում եք նոր բան իմանալ, պատրաստ եք լայնացնել աշխարհայացքը, մշտապես պատասխաններ փնտրել ամենադժվար փիլիսոփայական հարցերին։

16։00-18։00-ի ընթացքում

Պոզիտիվ և էներգիայով լի մարդ եք, ով ձգտում է բացահայտել աշխարհի գաղտնիքները։ Հաճախ եք վախենում անկեղծանալ ինչ-որ մեկի առաջ և կիսվել սեփական զգացմունքներով։

18։00-20։00-ի ընթացքում

Զգում եք մյուսների կարիքները և կարողանում եք զգալ, թե ինչ են նրանք զգում։ Աշխատում եք խուսափել կոնֆլիկտներից և շատ հարցեր տալուց՝ կյանքն ընդունելով այնպիսին, ինչպիսին կա։

20։00-22։00-ի ընթացքում

Ձեզ հրաշալի զգալու համար ձեզ հարկավոր չէ նույնիսկ գլխավոր դեր։ Օգնել մյուսներին. ահա թե ինչն է կարևոր ձեզ համար։ Սիրում եք օգտակար լինել հասարակությանը։ Պերֆեկցիոնիստ եք և չեք սիրում սխալներ թույլ տալ։

22։00-00։00-ի ընթացքում

Հստակ գիտեք՝ ով եք և ինչ եք ուզում կյանքից։ Փայլում եք երջանկությամբ և կենսական ուժով։ Բարձր եք գնահատում ստեղծագործելը, ձեզ համար կարևոր է լավ համբավը։ Նպատակին հասնելու համար հաճախ եք ձեզ անհարմարություն պատճառում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am