Իրանի արեւմտյան մասում գրանցվել Է 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղը:
Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին Երեւանի ժամանակով 06:39-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մեսջեդե-Սոլեյման քաղաքից 47 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք ընկած շրջանում՝ Իրանի հետ սահմանից մոտավորապես 185 կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ սեյսմաիրադարձությունը գնահատվում Է որպես «ավերիչ»: