2002թ․-ին ծնվել է Ֆիլիպ Կիրկորովի քույրը, սակայն փոքրիկը 7 օր անց մահացել է։ Այս մասին «Ռադիո Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է երգչի հայրը՝ Բեդրոս Ֆիլիպովիչը։
Ռուսական փոփի արքայի հայրը երկար տարիներ լռել է սարսափելի ողբերգության մասին։ Սակայն այժմ արդեն որոշել է պատմել վշտի մասին։
«Հասցրինք նրան Քսենիա անունը տալ ի պատիվ Քսենիա Պետերբուրգսկայայի։ Տեր հայրն էր ասել կնոջս, եւ մա նրան խոսք էր տվել։ Ես ցանկում էի հակառակվել, մտածում էի դստերս տալ մորս՝ Սոֆյայի անունը։ Մեր ընտանիքում այդպես է ընդունված, բայց մենք խախտեցինք ավանդույթը։ Գուցե, կյանքը հենց այդ պատճառով էլ պատժեց մեզ»,- արցունքներն աչքերին՝ հիշում է երգչի հայրը։
Ծնողները փոքրիկին hուղարկավորել են Մեծ Նովգորոդ քաղաքին մոտ գտնվող գյուղի գերեզմանատանը՝ մոր հայրենքում։ Գերզմանին տապանաքար է տեղադրված՝ ծննդյան ու մահվան տարեթվով՝ 2002թ․։