Մերօրյա ցավալի իրականությունը՝
Անխոնջ ու անձնուրաց աշխատանք՝ չվարձատրվող ու չգնահատվող չարչարանքների դիմաց…
Ժամ առ ժամ ավելացող թղթացնդաբանություն…
Գետի վրա ալյուր մաղես, դառը դատես, դատարկ նստես.. Ոչ աշակերտին է հետաքրքիր դարն ապրած մեթոդներով սովորել, ճշտից ու նորամուծություններից հեռու գրքերով տառապել, ոչ էլ ուսուցչին է հաճելի բացակայող հայացքներով աշակերտներին դասավանդել..
Տպավորություն է, որ ԿԳ և այլնի նախարարությունում ու երբեմնի ազգային ինստիտում, ԳԹԿ-ում էնպիսի մարդիկ են, որ վերջին տասնամյակում դպրոցի ու դասագրքի երես չեն տեսել…
Դպրոցն ու ուսուցչին կորցնելուց հետո հետաքրքիր է՝ ինչ ունեք պաշտանելու։
Ուսուցիչն ապրում է աշխատավարձից աշխատավարձ. եթե կարելի է աշխատավարձ համարել։ Ամոթ է։
Եվ այնուամենայնիվ՝ շնորհավոր տոնդ, ՈւՍՈւՑԻՉ!!!
Անսպառ ուժ ու եռանդ՝ Ձեր սուրբ գործն անելու ճանապարհին։
Թող որ մեր երկրում Ձեր աշխատանքն ըստ արժանվույն գնահատվի։
(Նախարարի ականջից հեռու )
Տաթև Հարությունյանի էջից