Ինչո՞ւ է թաքցվել, որ ինքնաթիռը դատարկ չէր եկել Երևան, այլ գերեվարվածի խոշտանգված մարմին էր բերել
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է թաքցվել, որ ինքնաթիռը դատարկ չէր եկել Երևան, այլ գերեվարվածի խոշտանգված մարմին էր բերել

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չգիտե, թե ինչպե՞ս է պատահել, որ Բաքվից Երեւան եկող ինքնաթիռը ոչ թե դատարկ է եղել, այլ բերել է գերեւարված անձանց խոշտանգված մարմիններ: Խորհրդարանում՝ լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա իր բացթողումն է. մանրամասն կուսումնասիրի դեպքը եւ պարզաբանում կներկայացնի:

Հիշեցնենք, ամիսներ առաջ, իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց Բաքվից Երեւան եկող ինքնաթիռի մասին, որ գերեվարված անձանց է տեղափոխելու Հայաստան: Ավելի ուշ, պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է եկել:

Օրերս, «Հետք» պարբերականը հոդված հրապարակեց, որտեղ մայրը պատմում է իր որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երեւան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը ասվեց, թե դատարկ է եկել Երեւան:

Նյութի աղբյուրը՝ Aravot.am

 



Նման նյութեր