Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան
Advertisement 1000 x 90

Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում, պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Բեկա Բասիլայան: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Ավելի վաղ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սաակաշվիլիին թմրամոլ էր անվանել՝ նշելով, որ նրա հոգեբանական ու հոգեկան վիճակը բանտարկությունից առաջ և հետո արմատապես փոխվել է:

«Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես է Սաակաշվիլին զբոսնում հեծանիվով, լողում, ինչպես է առողջ ապրելակերպ վարում։ Եվ մենք պատրաստ ենք թմրանյութերի թեստ հանձնել լրագրողների ներկայությամբ», –ասել է փաստաբանը։

Նա առաջարկել է, որ Ղարիբաշվիլիին էլ նման թեստ հանձնի իր նախընտրած հեռուստաընկերությունների ներկայությամբ:

armeniasputnik.am



Նման նյութեր