Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական այցի շրջանակներում Իտալիա է բերել հայ նկարիչների աշխատանքների բացառիկ ցուցադրություն:
Ժամանակավոր ցուցադրությունը կազմակերպվել է Քուիրինալե նախագահական պալատում։ Սարգսյանն իտալացի գործընկերոջ՝ Սերջիո Մատարելլայի հետ ներկա է գտնվել դրա բացմանը։
Ցուցադրության մեջ ներառված են Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Այվազովսկու աշխատանքները: Սա պատասխան ցուցահանդես է 2019 թվականի ցուցահանդեսին, երբ Արմեն Սարգսյանի նստավայրում ներկայացված էին Հռոմի Կապիտոլիումի թանգարանի հավաքածուից երեք հին հռոմեական խճանկարներ։