Մոսկվայում կինը կենակցել է իր տուն ներխուժած հայ կողոպտիչի հետ և ապա նրան հանձնել ոստիկանությանը
Advertisement 1000 x 90

Մոսկվայում կինը կենակցել է իր տուն ներխուժած հայ կողոպտիչի հետ և ապա նրան հանձնել ոստիկանությանը

Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի մարզի Զվենիգորոդում ազգությամբ հայ կողոպտիչը ներխուժել է առանձնատուն՝ գողություն անելու նպատակով, սակայն գինովցած տանտիրուհին չի վախեցել անծանոթից և սկսել է շփվել նրա հետ, գրում է mk.ru-ն: Նրանք շուտով հայտնվել են նույն անկողնում: Որոշ ժամանակ անց տղամարդն արթնանալով՝ շրջել է տան մեջ և հիշել, թե ինչու է տուն մտել: Նա բացել և դատարկել է պահոցը՝ փորձելով իր հետ տանել մեծ գումար: Այնուամենայնիվ, նա չի հասցրել տնից դուրս գալ։ Հայտնվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Պարզվում է, որ կինը կասկածել է իր նոր ծանոթի մտադրություններին և այդ մասին հայտնել ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները շուտով ժամանել են: Տղամարդը բերման է ենթարկվել, նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Գողոնը վերադարձվել է սեփականատիրոջը:

«Ծագումով հայ 35-ամյա տղամարդը ձերբակալվել է, ով մտել է Զվենիգորոդի տներից մեկը և հափշտակել կես միլիոն ռուբլու չափով գումար»,-ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:

 



Նման նյութեր