Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է խորհրդարան` պահանջելով անձեռնմխելիությունից զրկել 4 պատգամավորների, որոնց թվում է նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Այս մասին հայտնում է թուրքական Yenisafak կայքը։
Ըստ հրապարակման` խորհրդարանի ղեկավարությանը հասցեագրած` Էրդողանի միջնրդության մեջ հիշատակվող բոլոր 4 պատգամավորները ընդդիմության ներկայացուցիչներ են` Ժողովրդադեմոկրատական խմբակցության փոխնախագահ Մերալ Դանիշ Բեշթաշին և նույն խմբակցության անդամներ Հուդա Քեյին, Գարո Փայլանն ու Սալիհե Այդենիզին։
Ըստ թուրքական մամուլի` հարցը նախ կքննվի խորհրդարնական համապատասխան հանձնաժողովի նիստում, որից հետո կըդգրկվի օրակարգում։