«Իվանուշկի International» խմբի մենակատարն ամուսանում է
Advertisement 1000 x 90

«Իվանուշկի International» խմբի մենակատարն ամուսանում է

Ռուսական «Իվանուշկի International» փոփ խմբի մենակատար Կիրիլ Տուրիչենկոն պատրաստվում է ամուսնանալ։ 38-ամյա երգիչը բլոգեր Մարիա Սոլոդարի հարսանիքի ժամանակ առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Դարյա Տարասովային։ Տեղեկությունը հայտնում է StarHit–ը։

Սկզբում երաժիշտը ֆրանսերեն երգ է կատարել ու հուզել հյուրերին։ Հետո արտիստը հանկարծ ծնկի է իջել և ամուսնության առաջարկություն արել Դարյային։

«Նա ասաց «այո»։ Ես կարծում եմ, որ սա մեր հարսանիքի լավագույն ավարտն էր. սկիզբ դրվեց նոր պատմության»,- իր բլոգում գրել է Սոլոդարը։

Հայտնի է, որ սիրահարներն արդեն ավելի քան մեկ տարի է` հանդիպում են, մինչ այդ զույգը հանրությունից թաքցնում էր հարաբերությունները։ Շատերը մտածում էին, որ Տուրիչենկոն հանդիպում է հայտնի հաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայայի հետ։

Ըստ կայքի` Դարյան շոու բիզնեսից շատ հեռու է և կապ չունի այդ ոլորտի հետ։

Կիրիլ Տուրիչենկոն ուկրաինացի երաժիշտ է, երգիչ և դերասան։ Նա «Իվանուշկի International» խմբի մենակատարն է 2013 թվականից։

armeniasputnik.am