Հայաստանում հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268 հազար 672 դեպք, որոնցից 246 հազար 259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ մեկ օրում կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Կա 502 առողջացած, 26 մարդ մահացել է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1225 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 հազար 722 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 780 հազար 512 թեստավորում: