
Ինչպե՞ս է Երևանը բերդաքաղաքներից և առանձին բնակավայրերից վերածվել գյուղերի կոնգլոմերատի, այնուհետև դարձել գյուղաքաղաք և վերջապես քաղաք անվանվել։ Այս ճանապարհին մեր ուղեցույցները կլինեն մատենագիր և վիմագիր արձանագրությունները, ինչպես նաև մինչ այսօր պահպանված ընդամենը մի քանի միջնադարյան կառույցներ: