Հռոմի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել է իտալացի ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհին: Այդ մասին գրել է Euronews-ը:
Այժմ 47-ամյա Ռաքել Մուսոլինին կդառնա քաղաքային պատգամավոր աջակողմյան «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունից՝ արժանանալով 8,2 հազար ընտրողի վստահությանը:
2016-ին, վերջին ընտրություններում, որում նա նույնպես հաղթել էր, Մուսոլինին հավաքել էր 657 ձայն: 2021 թվականին նա դարձել է Հռոմում ամենահաջողակ և հանրաճանաչ թեկնածուն:
«Մարդն ավելի կարևոր է, քան ազգանունը, որքան էլ դա ծանր այն չլինի», – ասել է դուչեի թոռնուհին:
Նրա խոսքով, 20-րդ դարի ամենամեծ բռնապետերից մեկի հետ իր ազգակցական կապը նրա հայտնիության պատճառը չէ: