Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1202 դեպք, մահացել է 33 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1202 դեպք, մահացել է 33 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269 հազար 874 դեպք, որոնցից 246 հազար 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ երեկ կատարվել է 8576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք: Առողջացել է 400 մարդ, մահացել՝ 33-ը:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 490 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 789 հազար 88 թեստավորում: