ԱՄՆ-ում ավելի քան 140 հազար երեխա Է ծնողից կամ խնամակալից զրկվել կորոնավիրուսի պատճառով
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում ավելի քան 140 հազար երեխա Է ծնողից կամ խնամակալից զրկվել կորոնավիրուսի պատճառով

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 140 հազար երեխա 2020 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում վերապրել Է ծնողի կամ խնամակալի մահը: Այդ մասին ասվում Է մի խումբ հեղինակների հոդվածում, որը հոկտեմբերի 7-ին հրապարակվել Է Pediatrics հանդեսում:

Հեղինակները նշել են, որ ռասայական եւ Էթնիկ փոքրամասնությունների երեխաների մոտ ծնողի (կամ խնամակալի) մահվան հետ բախվելու ռիսկը 1,1-4,5 անգամ ավելի մեծ Է, քան սպիտակամորթ ամերիկացիների ընտանիքներում: Այսպես, թեեւ ռասայական եւ Էթնիկ փոքրամասնությունները կազմում են ԱՄՆ-ի բնակչության 39 տոկոսը, հետազոտությունը ցույց Է տալիս, որ երեխաների մոտավորապես 65 տոկոսը, որոնք զրկվել են ծնողից կամ խնամակալից, լատինամերիկացիներն են, աֆրոամերիկացիները, ասիացիները, հնդկացիները եւ Ալյասկայի բնիկները. 35 տոկոսն սպիտակամորթ ամերիկացիներն են:

Հետազոտությունը դարձել Է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC), Լոնդոնի կայսերական քոլեջի, Հարվարդի, Օքսֆորդի եւ Քեյփթաունի համալսարանների համագործակցության արդյունքը: Հեղինակներն օգտագործել են բնակչության մահացության, ծննդունակության եւ մարդահամարի տվյալները որբությունը գնահատելու համար, որը կապված Է կորոնավիրուսի հետ, ինչը նրանք սահմանում են որպես մեկ կամ երկու ծնողների կամ տատիկի ու պապիկի մահ, որոնք կրում Էին երեխայի խնամքի հիմնական պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր