«Այսքանից հետո ոչ թե իրենք են մեղավոր, որ խաբված ու իրենց ասածներին չվստահող մարդիկ վախում են գնան, պատվաստվեն, այլ հենց մարդիկ են մեղավոր». Վահագն Մխոյան
Advertisement 1000 x 90

«Այսքանից հետո ոչ թե իրենք են մեղավոր, որ խաբված ու իրենց ասածներին չվստահող մարդիկ վախում են գնան, պատվաստվեն, այլ հենց մարդիկ են մեղավոր». Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.

«Օկուպացիոն վարչախմբի երեկվա նիստին վարչախմբի պարագլուխը նաև հայտարարել էր, թե «բա գիտե՜ք, հիմա էլ ձևավորվում ա շարժում, թե ինչի մենք մեր հարկերից պիտի վճարենք չպատվաստվածների բուժման համար»։

Տենց շարժում աչքներովդ ընկելա՞։ Բայց լավ, դա մի կողմ։ Եվ ահա՝ պարզվում է առողջապահության նախարարությունն արդեն թևքերը քշտել ու այդ հարցն է քննարկում։

Այսինքն՝ ինչ է ստացվում․

Իրենք իրենց գործը չեն արել, որ կանխեն համաճարակի ներմուծումը երկիր, ապա՝ տարածումը։

Իրենք իրենց գործը չեն արել, որ իրենց իսկ ենթակա բուժհիմնարկների անձնակազմերին բացատրեն ու ինստրուկտաժ անեն․ ու հիմա ամեն 3-րդ պատվաստումից փախնողը ձեզ կպատմի, որ իրեն դա բժիշկներն են ասել։

Իրենք տևական ժամանակ հանրությանը խաբել են, շփոթության մեջ են գցել, ապակողմնորոշել են, կայացրել են իրար հակասող և բացարձակ անտրամաբանական որոշումներ։

Իրենք ոչինչ չեն արել հանրությանը բացատրելու համար, թաքցնում են պատվաստումների, դրանց արդյունքների ու հետևանքների վերաբերյալ առկա ողջ վիճակագրությունը։

Ու ահա, այ այսքանից հետո, ոչ թե իրենք են մեղավոր, որ խաբված ու իրենց ասածներին չվստահող մարդիկ վախում են գնան, պատվաստվեն, այլ հենց մարդիկ են մեղավոր։ Դրա համար «կամ 800,000 դրամ վճարի, որ բուժենք կամ գնա մեռի»»։



Նման նյութեր