Ե՞րբ կարելի է պլանավորել հղիությունը COVID-19-ից հետո
Advertisement 1000 x 90

Ե՞րբ կարելի է պլանավորել հղիությունը COVID-19-ից հետո

Ե՞րբ կարելի է պլանավորել հղիությունը անցկացրած կորոնավիրուսային վարակից հետո։ Այս մասին իր կարծիքն է ներկայացրել Ռուսաստանի առողջապահության նախարարության մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Լեյլա Ադամյանը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, մասնագետի կարծիքով՝ հղիության մասին կարելի է մտածել ապաքինվելուց 2 ամիս հետո, բայց դրանից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Օպտիմալ արդյունքի համար կինը, որը ծրագրում է հղիանալ, պետք է ունենա կորոնավիրուսի առնվազն 2 բացասական թեստ երկու շաբաթվա տարբերությամբ։ Դրանից հետո պացիենտը պետք է անպայման այցելի իր բժիշկներին, անցնի անհրաժեշտ զննումները եւ պատրաստվի հղիության։

Լեյլա Ադամյանը նշել է, որ գլխավորը կանանց համար այս դեպքում վերականգնվելն է տարած վարակից հետո։

«Ամեն բան կախված է դրա ծանրությունից։ Մի շարք դեպքերում կորոնավիրուսային վարակը թեթեւ է ընթանում։ Որոշ դեպքերում՝ ծանր։ Ծանր ընթացքից հետո պահանջվում է ավելի շատ ժամանակ վերականգնման համար։ Կինը պետք է լիովին վերականգնված լինի»,- ասել է մասնագետը։

med.news.am