Երկար տարիներ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը համարվում էին հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը:
Հայկոն բազմիցս խոստովանել էր, որ Անահիտի դեռ համակրել էր «Ընծա» փառատոնից, ապա ավելի ուշ, երբ ամսագրերից մեկում տեսել էր Անահիտի լուսանկարը, հասկացել էր, որ նա իրեն դուր է գալիս:
Ավելի ուշ Հայկոն Արցախում համերգներ էր կազմակերպել և հրավիրել էր նաև Անահիտին:
Որոշ ժամանակ անց էլ սկսել էին հաճախակի շփվել նաև «Երկու աստղ» հեռուստաշոուի ժամանակ:
Ըստ Հայկոյի՝ սկսել էին ընկերություն անել, ընդ որում՝ մի շրջան դա անում էին գաղտնի, որպեսզի Անահիտի ծնողները չիմանային:
Երբ զույգը հասկացել էր, որ սիրում են միմյանց, ամեն ինչ բացահայտ էր դարձել:
Հայկոյի խոսքով՝ Անահիտն այն եզակի աղջիկն էր, ում նա կարոտում էր:
Տևական շրջան միասին լինելուց հետո էլ տեղի էր ունեցել ավանդական խոսկապը, նշանդրեքը, ապա հարսանիքը:
Հայկոն Անահիտից մեծ էր 14 տարով, սակայն ըստ նրանց՝ դա իրենց չէր խանգարում, միմյանց լրացնում էին: Հայկոն վստահեցնում էր, որ Անահիտի շնորհիվ միայն երիտասարդանում է:
Զույգն իրենց բաժանության մասին հայտնել էր 2020-ին, սակայն Անահիտը վստահեցնում էր, որ իրենց հարաբերությունները միայն ավելի լավն էին դարձել:
Հայկոյի մահից հետո Անահիտը հուզիչ գրառում էր արել, ինչպես նաև ներողություն էր խնդրել Հայկոյից: