Հայկոն հենց ՆԱ էր, երկար ժամանակ չպահանջվեց, սիրտս ուղղակի ասաց՝ այո. Անահիտ Սիմոնյանի անկեղծ խոստովանությունը՝ Հայկոյի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկոն հենց ՆԱ էր, երկար ժամանակ չպահանջվեց, սիրտս ուղղակի ասաց՝ այո. Անահիտ Սիմոնյանի անկեղծ խոստովանությունը՝ Հայկոյի մասին

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մահից հետո հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ափսոսանքի խոսքեր գրել սոցցանցի իրենց էջերում՝ կիսվելով սիրելի գործընկերոջ հետ ունեցած հիշողություններով:

Սակայն այս ողջ ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում է Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:
Զույգն ամուսնացել էր 2010 թվականին: Նրանց միջև կար 14 տարվա տարիքային տարբերություն: Սակայն նրանց համատեղ կյանքն ավարտվեց 2020 թվականին: Երգչուհի, դիզայները տեղեկությունն առաջին անգամ հաստատել էր Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ նշելով, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այս որոշումից չտուժի: Ավելին՝ Անահիտը նշել էր, որ ամուսնալուծությունից հետո իրենց հարաբերություններն ավելի են լավացել:

Տարիներ առաջ Անահիտ Սիմոնյանը որդու տարեդարձի առիթով Հայկոյի հետ լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով.
«Ես ուզում եմ, որ բոլոր ծնողները մեզ պես երջանիկ լինեն և իրար անսահման շատ սիրեն, քանի որ մեր երեխաները զգում են դա և դաստիարակվում են իրենց ծնողների օրինակի վրա: Ես քեզ սիրում եմ, Հայկո»:

Տարիներ առաջ Անահիտը ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով նրան, թե ինչպես է ծանոթացել Հայկոյի հետ և ինչպես է հասկացել, որ Հայկոն հենց նա էր, գրել էր.
«Մենք ծանոթացել ենք համերգներից մեկի ժամանակ, քանի որ երկուսս էլ շոու բիզնեսի ոլորտից էինք: Իսկ հասկանալու համար, որ Հայկոն հենց նա էր, երկար ժամանակ չպահանջվեց, սիրտս ուղղակի ասաց՝ այո»:

Ամբողջությամբ՝ armlady.am