Անճաշակ հայ հայտնիների քառյակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անճաշակ հայ հայտնիների քառյակը

Նորաձևությունն ու ոճն անդադար փոփոխությունների են ենթարկվում, սակայն, որքան ժամանակը գնում է առաջ, իսկ համացանցը՝ զարգանում, այնքան հեշտ է լինում ճիշտ ու գեղեցիկ հագնվել։ Սակայն արի ու տես մեր օրերում էլ կան հայտնիներ, ովքեր այնուամենայնիվ չեն կարողանում ճիշտ հագնվել ու ճիշտ համադրել։
ArmLady-ին ներկայացնում է ամենաքննակվող հայ հայտնիների կերպարները, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից։

1․ Երգչուհի Նանան ինչպես ռաբիզ երգում է, այնպես էլ ռաբիզ հագնվում է։ Նանան նաև հագնում է հագուստնեեր, որոնք իր տարիքին բացարձակ չեն համապատասխանում։ Երգչուհին համադրել չի կարողանում հագուստներն ու միաժամանակ մոռանում է, որ ինքը 40 անց կին է և փոռիկավոր զգեստները ոչ միայն վաղ անցյալում են մնացել, այլ նաև իր դպրոցական տարիքում։

2․ Ասում են, որ ավելի լավ է ունենաս 2 հագուստ, բայց դրանք լինեն որակով և ինչու չէ նաև ունենան արժեք և այն չտեսնես շատերի հագին։ Այս հարցում իր ուրույն տեղն է զբաղեցնում դերասանուհի Անատի Սաքանյանն, ով տպավորություն է ստեղծում, որ հագնում է հագուստներ, որոնք վաճառվում են ամենաէժան ու անորակ խանութներում։

3․ Կան հայտնիներ, որոնք ապրում են բարտերով ու հագնում են այն, ինչ առաջարկում է տվյալ խանութը, այսինքն այն ինչ այդ պահին հնարավոր է ձեռք բերել բոլորովին անվճար։ Այս հարցում աչքի է ընկնում դերասանուհի Եվա Բաղդասարյանը։ Եվան նկարահանվում է բազմաիվ գովազդներում, տեսահոլովակներում, սերիալներում, սակայն զարմանալի է, որ դերասանուհին այդ գումարները չի ներդնում ավելի գեղեցիկ ու ոչ էժան տեսք ունենալու հարցում։

4․ Այս ամենն ունի նաև իրհակառակ բևեռը՝որքան էլ բրենդային ու ճաշակով հագուստներ ունենաս, սակայն դրա հետ մեկտեղ, երբ ունենում ես ավելորդ բազմաթիվ կիլոգրամներ, տպավորություն է, որ ոչ միայն անճաշակ ես , այլ ոչ մի հագուստ՝ անգամ ամենաթանկարժեքը չի երևում քեզ վրա։

Հռիփսիմե Հակոբյանի բրենդային հագուստների մասին մենք չէ, որ պետք է խոսենք, քանի որ երգչուհին ջանք չի խնայում իր ինսթագրամյան սթորիներում ներկայացնել իր ունեցածն ու իր ամուսնու նվերները, սակայն, ցավոք, այդ ամենը ոչինչ է, քանի որ Հռիփսիմեն չունի այն մարմինը, որը կարող է գեղեցիկ ցույց տալ զգեստը և հակառակը։

armlady.am