Իսպանիայի Բիլբաո քաղաքի Ներվիոն գետի ջրերում իրատեսական քանդակ է հայտնվել խեղդվող երիտասարդ աղջկա հսկայական դեմքի տեսքով, որը վախեցրել է տեղացիներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Քանդակի հեղինակը մեքսիկացի հիպերռեալիստ նկարիչ Ռուբեն Օրոսկոն է:
Քանդակը կշռում է 120 կգ:
Մակընթացության և տեղատվության ժամանակ դեմքը անցնում է ջրի տակ, իսկ հետո նորից հայտնվում: Քանդակը արտացոլում է այն, ինչ կարող է պատահել մարդկությանը, եթե այն շարունակի բացասաբար ազդել կլիմայի փոփոխությանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը