Սպիտակուցը շատ կարևոր է օրգանիզմի համար. առանց դրանց՝ օրգանիզմը չի կարող գործել։ Estet-portal.com-ը գրում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե երբ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների քանակը, և լրացնել բացը։
Որ նշաններն են վկայում օրգանիզմում սպիտակուցների անբավարար քանակի մասին։ Անհրաժեշտ քանակով սպիտակուցներ չօգտագործելու դեպքում կարող են ի հայտ գալ այնպիսի նշաններ, ինչպիսիք են.
- նյութափոխանակության դանդաղում
- ավելորդ քաշից ազատվելու անկարողություն
- մկանային զանգված ձեռք բերելու անկարողություն
- էներգիայի պակաս և հոգնածություն
- ցավ մկաններում և հոդերում
- արյան մեջ շաքարի բարձր մակարդակ
- վերքերի դանդաղ ապաքինում
- թույլ իմունային համակարգ
- արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
- քնի խանգարումներ
- գիտակցության մթագնում
- փորկապություն
- քաշի ավելացում
- դաշտանային ցիկլի անկայունություն։
Սպիտակուցների անբավարար քանակը հաճախ կարող է հանգեցնել նաև տրամադրության անկման. ամինաթթուներն անհրաժեշտ են հորմոնների համար, որոնք պատասխանատու են տրամադրության համար։
Ինչպես լրացնել պակասը։ Մինչև այս գործին անցնելը հարկավոր է ստուգել՝ արդյոք օրգանիզմին բավարարո՞ւմ է սպիտակուցների քանակը։ Այս գործում ձեզ կօգնեն բժիշկները։
- կենդանական ծագման սպիտակուց պարունակում են միսը, կաթնամթերքը, ձուն, ձուկը
- բուսական ծագման սպիտակուցներ ամենաշատը պարունակում են լոբազգիները, ընկույզները, սունկը
- սպիտակուցներ պարունակում է նաև որոշ բանջարեղեն՝ սպանախ, բրոկոլի, բրուսելյան կաղամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը