Ռուսաստանի մայրաքաղաքում մի կին մահացել է ավտոբուսի անիվների տակ: Տղամարդու հարվածից նա ընկել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի հատվածում: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պարզվել է, որ հոկտեմբերի 10-ին, Կիևսկու երկաթուղային կայարանի հրապարակի մոտ, 27-ամյա տղամարդը կոնֆլիկտի ժամանակ հարվածել է կնոջը, որի հետևանքով նա ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Կնոջը վրաերթի է ենթարկել դեպի կանգառ շարժվող ավտոբուսը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալի ինքնությունը պարզվել է, նա բերման է ենթարկվել:
Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ դեպքից առաջ կնոջ և տղամարդու միջև վիճաբանություն և հրմշտոց է եղել։