Կարող էի ամբողջ օրվա ընթացքում 1000 դրամ վաստակել․ հայտնի հայուհիներ, ովքեր սկսել են աշխատել փոքր տարիքից. Մաս 2 (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարող էի ամբողջ օրվա ընթացքում 1000 դրամ վաստակել․ հայտնի հայուհիներ, ովքեր սկսել են աշխատել փոքր տարիքից. Մաս 2

Armlady.am-ն Ձեզ է ներկայացնում հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր սկսել են աշխատել վաղ տարիքից:

Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սկսել է աշխատել 15 տարեկանից։ Դերասանուհու խոսքով՝ իր ընտանիքը մշտապես համեստ կյանքով է ապրել։

Ծնողները կարողացել են ապահովել իր ու 2 քույրերի նվազագույն ծախսերը։ Նազենին խոստովանել է, որ դեռ մանկուց ինքը ձգտել է ֆինանսական անկախության։

«Ինձ համար վիրավորական էր երբևէ որևէ մեկից փող ուզելը: Ես 15 տարեկանից եմ ֆինանսապես անկախացել, ինչ ասես աշխատել եմ: Դրամատիկական թատրոնում էի աշխատում, դպրոցի նախակրթական բաժնում, մինչև 2 տարեկան երեխաներին նախնական տարրական կրթություն էի տալիս, հետո վազում էի Գոյ թատրոն, որտեղ չէինք ֆինանսավորվում, բայց մեր փորձերն էին անցնում:

Թատերականում ստանում էի գերազանցիկության թոշակ՝ 5-6 հազար դրամ և պրեմիալ թոշակ, որն այն ժամանակվա գումարով դա 10 հազար դրամ էր: 1998 թվականին մարդիկ 10 հազար դրամ աշխատավարձ չէին ստանում, ես թոշակ էի ստանում»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է Նազենին։

Անատի Սաքանյան

Դերասանուհի Անատի Սաքանյանը սկսել է աշխատել 13 տարեկանից, երբ Սանկտ Պետերբուրգից վերադարձել է Հայաստան։ Անատիի խոսքով՝ ինքը նունիսկ ցանկություն է ունեցել դուրս գալու 8-րդ դասարանից, սակայն մայրը դեմ է եղել՝ նշելով, որ այդ քայլն ամոթ կլինի։

«Այդ շրջանում սկսեցի մազերի հարդարման դասընթացների հաճախել։ Սկսեցի սովորելուն զուգահեռ աշխատել: Մեր բակին մոտ շենքերի բնակիչներն ինձ կանչում էին, գնում էի, հարդարում իրենց մազերը»,- պատմել է Անատին։ Վերջինս բավական շատ էր վաստակում հատկապես Ամանորին, քանի որ հարդարում էր իրենց և հարակիցշենքերի կանանց վարսերը։

«Ես չեմ աշխատել կարիքից դրդված, տան միակ երեխան էի և ծնողներս ինձ ամեն ինչով ապահովում էին, ուղղակի սիրում էի աշխատել»,- խոստովանել է դերասանուհին։

Անատիի խոսքով՝ շատ կարևոր է դեռ վաղ տարիքից սեփական գումարև ունենալը։ Նա աշխատել է նաև որպես խանութում գանձապահ, մենեջեր, տնօրեն։ Եղել է անգամ շրջան, երբ Անատին միաժամանակ 2 տեղում է աշխատել, որպեսզի ֆինանսապես կայուն ու անկախ լինի։

«Որքան էլ հայտնի մարդ եմ, ապրել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ և գնել սրտիս ուզածը: Հաճելի է, երբ ոչ ոքից կախում չունես, կարողանում ես ծախսերդ ինքնուրույն հոգալ, բալանսավորել դրանք, քեզ կայուն մարդ ես զգում»:

Ամբողջությամբ՝ armlady.am