Մահացել է երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի կինը՝ Իրինա Կեբաձեն։ Տեղեկությունը հայտնում է 5-tv.ru–ն` հղում անելով դերասանի տնօրեն Օլեգ Տոլմաչովին։
Ըստ Տոլմաչովի՝ Կիկաբիձեի կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։ Նա նաև ասել է, որ Կիկաբիձեն վերջերս է վերադարձել հյուրախաղերից: Իրինա Կեբաձեն Վրաստանի վաստակավոր արտիստ է։ Կիկաբիձեն և Կեբաձեն ամուսնացել են 1965 թվականին։ Նրանք ծանոթացել են Բուդապեշտում, որտեղ արտիստը հյուրախաղերի է մասնակցել։