Վեց մեքենաներից բաղկացած ավտոշարասյան մասնակիցները կիրակի օրը, հոկտեմբերի 10-ին, կրակ են բացել Մոսկվայի Դմիտրովսկոյե մայրուղու վրա: Ինչպես հայտնում է REN TV-ի աղբյուրը, մեքենաները շարժվել են մեկը մյուսի հետեւից:
Օրինազանցները բերման են ենթարկվել, պարզվել է՝ նրանք ծագումով Հայաստանից են, հաղորդում է «360» հեռուստաալիքը: Դեպքի մանրամասները պարզելու համար նրանք տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: