Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է գործչի առողջական վիճակի վատթարացման մասին՝ ներկայացնելով նրա մոտ ի հայտ եկող խնդիրները
Advertisement 1000 x 90

Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է գործչի առողջական վիճակի վատթարացման մասին՝ ներկայացնելով նրա մոտ ի հայտ եկող խնդիրները

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլիան հայտնել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է, և նա դժվար է տեղաշարժվում:

«Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը բավականին ծանր փուլի է հասել, մենք տեսնում ենք դրա հետևանքը, նա տեղաշարժվելու խնդիր ունի, և իր խոսքով՝ ոտքերն այտուցվել են: Երբ նա խոսում է, և՛ նրա շարժումները, և՛ խոսքը պարզ հուշում են, որ քաղցած մնալու բացասական հետևանքներն ակնհայտ են: Այնուամենայնիվ, Միխեիլ Սաակաշվիլին ուժեղ է, սակայն քաղցը կհանգեցնի առողջության հետագա վատթարացմանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է փաստաբանը:

Բասիլիան հավելել է, որ Սաակաշվիլիի անձնական բժիշկը մինչ այս պահը չի կարողանում մտնել նրա խցիկ, քանի որ բանտի ղեկավարությունը նրան անցաթուղթ չի տվել դեռ:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել բանտում հայտնվելուն պես:

tert.am



Նման նյութեր