«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:
«Ողջույն, թանկագին Նիկիտա։ Սա Ժոզե Մոուրինյուն է Հռոմից։ Ամուր գրկում եմ քեզ, լավագույնն եմ մաղթում ու գերազանց ծննդյան տարեդարձ»,– ասել է Մոուրինյոն շնորհավորական տեսաուղերձում։
«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոստացել է մեկ տարի անց ևս մեկ տեսաշնորհավորանք նկարել Սիմոնյանի համար` արդեն 96-րդ տարեդարձի առթիվ։
Լեգեդար հայ ֆուտբոլիստին շնորհավորել է նաև ՀՖՖ-ն` իր խորին երախտագիտությունը հայտնելով Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ավանդ ունենալու համար:
«Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն»,– ասված է ուղերձում։
ՀՖՖ–ն արձանագրել է, որ հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը կապված են Սիմոնյանի անվան հետ:
Особенное поздравление из @ASRomaEN для Никиты Павловича? pic.twitter.com/UfcMMqA5Wz
— Сборная России (@TeamRussia) October 12, 2021