Պատրիարք Կիրիլն ասել է` ինչն է խանգարում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը
Advertisement 1000 x 90

Պատրիարք Կիրիլն ասել է` ինչն է խանգարում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը

Քաղաքական շահերը խանգարում են ղարաբաղյան հակամարտության կողմերին պայմանավորվել այն դեպքում, երբ եկեղեցական ներկայացուցիչները բանակցային գործընթացում առավելություն ունեն։ Այս մասին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա`կրոնական առաջնորդներն առավելություն ունեն նման խնդիրների քննարկման ժամանակ, քանի որ իրենք ընդհանուր հիմք ունեն` հավատ առ Աստված և բարոյական արժեհամակարգ, ազնվություն և վստահություն միմյանց հանդեպ։

Ավելի վաղ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկօրյա այցով մեկնում է Մոսկվա և հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:

Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է Գարեգին Բ-ի, պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:

armeniasputnik.am

 



Նման նյութեր