Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է երկրի հարավում օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապ ունեցող 10 մարդու ձերբակալման մասին, փոխանցում է Mehr-ը:
Գերատեսչության հայտարարաության համաձայն, լրտեսներն աշխատել են տարածաշրջանի որոշ երկրների հատուկ ծառայությունների համար, որոնք արեւմտյան տերությունների դաշնակիցներն են: Նրանց բացահայտել եւ ձերբակալել են հարավային Բուշեր նահանգում: