Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով հայազգի գործարար, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է պրոդյուսերի եւ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։
Հրապարակմանը կից Քիմը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»։ Հրապարակումն ուղեկցվում է Հայաստանի դրոշի գույներով էմոջիներով։