Հայաստանում հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 հազար 666 դեպք, որոնցից 251 հազար 330-ն` առողջացած, մահացել է 5675 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, վերջին մեկ օրում կատարվել է 12 հազար 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 430 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 839 հազար 622 թեստավորում: