Թրամփն ի պատասխան Մերիլ Սթրիփի քննադատության նրան «Հիլարիի համախոհ» է անվանել
Advertisement 1000 x 90

Թրամփն ի պատասխան Մերիլ Սթրիփի քննադատության նրան «Հիլարիի համախոհ» է անվանել

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի հռչակավոր դերասանուհի Մերիլ Սթրիփին մեղադրել է կանխակալության մեջ և նրան «Հիլարիի համախոհ» է անվանել այն բանից հետո, երբ դերասանուին «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ հանդես է եկել նրա հասցեին խիստ քննադատությամբ:

The New York Times թերթի լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պետության ապագա ղեկավարը հայտարարել է, թե զարմացած չէ այն բանից, որ «գրոհների է ենթարկվում կինոյի աշխարհի լիբերալների կողմից»:

Հունվարի 8-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որը հեռարձակում էր NBC հեռուստաընկերությունը, Սթրիփը հիշել է, թե 2015 թվականին Թրամփն ինչպես է նմանակել The New York Times-ի հաշմանդամ լրագրողին: «Եղավ մի արարք, որը շշմեցրեց ինձ,- ասել է դերասանուհին:- Դա այն պահին էր, երբ մեր երկրում ամենահարգելի պաշտոնին հավակնող մարդը նմանակեց սահմանափակ հնարավորություններով լրագրողին»:

«Դա մի տեսակ կոտրեց սիրտս, և ես դեռ չեմ կարողանում գլխիցս հանել տեղի ունեցածը, որովհետև դա կինո չէր: Դա իրականություն էր»,- ընդգծել է Հոլիվուդի աստղը՝ որը նկարահանվել է 250 ֆիլմերում և «Օսկար» մրցանակի եռակի դափնկիր է: