
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու` ադրբեջանական «Ղարաբաղի» հետ խաղին մասնակցելու:
Ինչպես գրում են ղազախական ԶԼՄ-ները, այդ մասին հայտնել է ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով` ղազախական ակումբի` Բաքու մեկնող ֆուտբոլիստների ցուցակում Կամո Հովհաննիսյանի անունը չկա։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում «Կայրաթը» կհյուրընկալվի ադրբեջանական «Ղարաբաղին»:
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի H խմբում «Կայրաթն» անցկացրած երկու խաղերից հետո 3-րդն է:
«Ղարաբաղ» -«Կայրաթ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին Բաքվում: