
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է ավելացնել 2026 թվականի Մունդիալի մասնակից հավաքական թիմերի քանակը:
2026 թվականի աշխարհի առաջնությանը 32 հավաքականի փոխարեն կարող են մասնակցել 48 թիմ: ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի խոսքով՝ այս նորամուծությանը հավանություն են տվել մի շարք ազգային ֆեդերացիաներ:
Աշխարհի առաջնությունում Եվրոպան կներկայացնեն 16 թիմ: