«Պատրաստ եմ նստել բանտ, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում». Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ է ներկայացրել
Advertisement 1000 x 90

«Պատրաստ եմ նստել բանտ, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում». Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ է ներկայացրել

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին՝ նշելով, որ Արցախի հիմնախնդիրն այն կարմիր գիծն էր իր համար, որը հատվել է եւ երկրում տիրող ճգնաժամը ստիպել է իրեն անմասն չմնալ քաղաքական գործընթացներից։

«Ինձ համար կարմիր գիծ կար, դա Արցախի հարցն էր։ Երբ մենք Արցախը կորցրինք, ավելի ճիշտ՝ դեռ չենք կորցրել, բայց մոտ ենք կորցնելուն, ես երկու տարբերակ ունեի ,առաջինը՝ շարունակել հանդես գալ որպես բարերար և իմ ճանապարհը հանգիստ շարունակել՝ մնալով ծագումով հայ գործարար, բայց Հայաստանի հետ էջը փակել։Երկրորդ տարբերակն այն էր, որ այս ճգնաժամը ինձ հնարավորություն չթողեց չմասնակցելու քաղաքական ու հասարակական ամենակարևոր հարցերին՝ ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ինչպիսի՞ն է լինելու մեր ազգի ապագան»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նա նաև շեշտեց, որ իր համար Հայաստանի և Արցախի ապագան ավելի կարևոր է, քան իր անձի հետ կապված հարցերը.

«Մենք այնպիսի ճգնաժամի առջև ենք կանգնած, որ ինձ պես մարդը պետք է պատրաստ լինի իր վրա վերցնել պատասխանատվություն և մասնակցի երկրի փրկության հետ կապված քննարկումներին, աջակցի ամեն ինչում, որ մենք գտնենք համապատասխան որոշումները:

Շատ հարցեր կան, որ անորոշ են»,-ասել է Ռուբեն Վարդանյանն ու ընդգծել.

«Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել Հայաստանում և Ռուսաստանում, պատրաստ եմ նստել բանտ, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում, պատրաստ եմ նաև, որ ինձ վարկաբեկելու են ամենավատ ձևով: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը:



Նման նյութեր