Հայ հայտնիների համերգների տոմսերի հոլիվուդյան գները. ո՞վ է ամենապահանջվածը. asekose.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ հայտնիների համերգների տոմսերի հոլիվուդյան գները. ո՞վ է ամենապահանջվածը. asekose.am

Այն, որ հայ հայտնիներն ԱՄՆ-ում և Եվրոպայում ավելի շատ են համերգներ ունենում, դա փաստ է: Հաճախ էլ իրենց մենահամերգներն են անում դրսում՝ ավելի շատ գումար աշխատելու համար: Իսկ ինչքանո՞վ են կազմակերպիչները վաճառում համերգային տոմսերը, ինչի՞ց է կախված՝ հայտնի մարդու ստատուսի՞ց, երգացանկի՞ց,  թե՞ պահանջվածությունից: Փորփրելով մի քանի էջեր՝ կարողացա գտնել համերգային տոմսերի գները, ինչն ինձ մի քիչ էլ զարմացրեց:

Երգիչ Արամեն համարվում է հայկական շոու բիզնեսի ամենապահանջված արտիստներից, նրան սիրում են նաև արտերկրում։ Մարտ ամսին Մոսկվայում տեղի կունենա նրա մենահամերգը, իսկ տոմսերի գները սահմանված են այսպես` 1000-ից 4700 ռուբլի (7000-ից 37.000 դրամ):

Այլ գին էր, երբ Արամեն և Սիլվան միասին մեկնեցին համերգային շրջագայությունների: Տոմսերի գինը սկսվում էր 500 ռուբլուց, 700, 800, 1000, 1300, 1500 ռուբլի (3000, 5000, 6000, 10.000, 12.000 դրամ):

Լիլիթ Հովհաննիսյանի համերգներնը լրիվ այլ գին ունեն. ԱՄՆ-ում կայացած մենահամերգի տոմսերն արժեցել են՝ 49 դոլար, 59 դոլար, 79 դոլար, 89 դոլար, 99 դոլար (24.000 դրամ, 29.000 դրամ, 38.000 դրամ, 43.000 դրամ, 47.000 դրամ): Ավելի ուշագրավ էր երգչուհու VIP տոմսերի գները, որոնք արժեին 250 դոլար, որի մեջ մտնում էր արտիստի հետ լուսանկարվելը պրոֆեսիոնալ լուսանկարչի ֆոտոխցիկով, ինչպես նաև կոկտեյլի հյուրասիրություն:

Ամբողջությամբ՝ asekose.am