- Գրքեր շատ կարդացեք։
- 7 ժամից պակաս մի քնեք։
- Ամեն օր 10֊ից 30 րոպե քայլեք։
- Ավելի շատ կերեք այն սնունդները, որոնք աճում են ծառերի վրա և ավելի քիչ գործարաններում արտադրվածները։
- Շատ ջուր խմեք։
- Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք ժպտալ։
- Մի ծախսեք ձեր թանկարժեք էներգիան բամբասանքների և նախանձի վրա։
- Գլխից դուրս շպրտեք բոլոր բացասական մտքերը և ամեն ինչին նայեք դրական կողմից։
- Ձեզ անհրաժեշտ չէ հաղթել յուրաքանչյուր վեճում։ Սովորեք խոստովանել, որ դուք ճիշտ չեք։
- Մի համեմատեք ձեր կյանքն ու ձեր սիրելիին ուրիշների հետ։
- Ներել սովորեք։ Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին ձեր գործը չէ, իրավիճակը որքան էլ լավը կամ վատը լինի, այն փոխվելու է։
- Թույլ մի տվեք, որպեսզի չնչին վեճերը խաթարեն մեծ մտերմությունը:
- Հիշեք, որ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է: Ամենաքիչը 10 րոպե անցկացրեք լռության մեջ։
- Իմացած եղեք, երբ դուք պարտվում եք աշխարհից, դուք չեք կորցնում կուտակված փորձը:
- Միայնակ պահերին երբեմն լսեք ինքներդ ձեզ:
- Խնամեք և սիրեք Երկիրը:
- Կիսեք ուրիշների հետ ձեր գիտելիքները:
- Հաճախ զանգեք հարազատներին։
- Արժանավայել կյանք ապրեք, որպեսզի ծերության տարիներին բարի հիշողություններ ունենաք…
Դալայ Լամա