Զգացմունքը, որը հաճախ ենք ունենում, անդառնալի հետք է թողնում դեմքի վրա: Blacklogic.me-ի հաղորդմամբ՝ մարդու բնավորությունը բավական հեշտ է ճանաչել՝ ըստ կնճիռների դիրքի:
Ինչի մասին են վկայում կնճիռները
Երկար, չընդհատվող գծեր ճակատին՝ հպարտ մարդ, ով չի սիրում զիջումներ անել: Այս գծերի առակայությունը վկայում է այն մասին, որ տղամարդն աշխատասեր է, չի վախենում դժվարություններից:
Կնճիռներ հոնքերի վերևում՝ վկայում են ընտրյալի նվիրվածության մասին: Նա բաց է, ազնիվ, մարդ, ով չի լքի դժվար պահին:
Հոնքերի միջև ընկած հատվածում՝ ամաչկոտ, քչախոս: Շատ է կարդում, ինքն իրեն վերլուծելու հակում ունի:
Կնճիռներ աչքերի շուրջ՝ ուրախ, հումորի լավ զգացում ունեցող մարդ: Նրա կողքին չեք ձանձրանա: Սկանդալներ սարքելու սովորություն չունեն, ձգտում են ցանկացած հակասություն լուծել խաղաղ ճանապարհով:
Փոքր կնճիռներ՝ ճակատին՝ վկայում են հակասական բնավորության մասին: Նա շատ է խոսում, խոստանում, բայց երբ հերթը հասնում է գործելուն, խոստումներից հրաժարվելու համար հազարավոր բառեր է գտնում:
Հստակ գծեր՝ շուրթերի և քթի միջնամասում՝ զգացմունքային, զգայուն մարդ: Ճակատագիրը երես չի տվել այս տղամարդուն, և նա հոգատար, նուրբ զուգընկերոջ է որոնում: Նա ռոմանտիկ է, կարող է լավ հայր և ամուսին դառնալ:
Փոքր կնճիռներ՝ շուրթերի մոտակայքում՝ բաց, կենսուրախ մարդ, ով սովոր է ճշմարտությունն ասել: Կարելի է վստահել այս տղամարդկանց, նրանցից իմաստուն խորհուրդներ ստանալ ցանկացած հարցի կապակցությամբ:
Կնճիռներ ծնոտին՝ քիչ է խոսում՝ գերադասելով միանգամից գործողությունների անցնել: Հազվադեպ է վստահում մարդկանց, զուսպ է զգացմունքներն արտահայտելու առումով: Կայուն է, հավատարիմ:
Փոքր կնճիռներ ամբողջ դեմքին՝ առաջին հերթին մտածում է իր մասին: Պետք չէ հերոսական քայլեր սպասել այս մարդկանցից: Կարող են դավաճանել ամենաանսպասելի պահերին՝ առանց խղճի խայթ զգալու:
Կնճիռների բացակայությունը վկայում է սառնասրտության, զգացմունքային դատարկության մասին: Այս մարդիկ հիմնականում եսասեր են, հոգ են տանում միայն սեփական բարեկեցության մասին:
Նյութը Blacklogic.me-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը