Թեստ. Ինչի՞ եք դուք հասնում
Advertisement 1000 x 90

 Թեստ. Ինչի՞ եք դուք հասնում

Գիտակցաբար թե ենթագիտակցաբար, մենք բոլորս էլ մեր նպատակներն ենք հետապնդում, և մեզնից յուրաքանչյուրը կյանքում ինչ-որ բանի հասնում է: Օգտակար է գիտակցել ու հասկանալ, թե հենց ինչի ենք մենք ձգտում, ինչի ենք հասնում:

Նայեք ստորև բերված նկարազարդմանը, ձեր ուշադրությունը բևեռեք որևէ պատկերի վրա ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը:

Աղջկա դեմք

Դուք սեփական արժանապատվության զգացում ունեցող մարդ եք: Ձեզ համար կարևոր է, որ ձեզ վերաբերվեն հարգանքով:

Դուք ինքնասիրություն ունեցող անձնավորություն եք: Դուք լրջորեն եք վերաբերվում ձեր բառերին, գործողություններին, ջանքերին ու ժամանակին:

Դուք տրամադրված եք, որ շրջապատող մարդիկ հասկանան դա, ու իրենք էլ հարգանքով ձեզ վերաբերվեն:

Ծառ

Ձեզ համար կարևոր է, որ գործը, հարաբերությունները, իրավիճակներն ունենան դրական շարունակություն: Ձեր լուրջ վերաբերմունքն ինչ-որ հարցերի վերաբերյալ ուղղակիորեն կախված է դրանց հեռանկարից:

Դուք մի քիչ պերֆեկցիոնիստ եք ձեր բնույթով, Ձեզ համար կարևոր է բարձրացնել ու զարգացնել այն, ինչն արդեն լավ է սկսված:

Դուք ձեր ուշադրությունն ու ժամանակը չեք վատնի երկարաժամկետ նախագծերի վրա:

Թռչուն

Դուք մի մարդ եք, ում համար կարևոր է ինքնուրույն որոշումներ կայացնելը, սեփական ժամանակը տնօրինելը, ազատորեն սեփական կարծիքն արտահայտելը: Ձեզ դժվար է մանիպուլյացիայի ենթարկել, քանի որ դուք կատեգորիկ ձևով դեմ եք ցանկացած ճնշման: Դուք ազատասեր եք: Դուք վճռական եք, հաճախ՝ հակասական: Դուք ամեն գնով հասնում եք ձեր իրավունքի նվաճմանը` ապրել ազատ, այնպես, ինչպես ինքներդ եք հարմար գտնում, ու կարևոր չէ, թե դրա համար դուք ինչ գին կվճարեք: Ազատությունն այն բանն է, ինչ ձեզ համար շատ բանից է թանկ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը