Ինչպե՞ս են փողին վերաբերվում Կենդանակերպի նշանները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են փողին վերաբերվում Կենդանակերպի նշանները

Խոյ՝ 21.03 – 20.04

Փողը նրա կյանքում գլխավորը չէ։ Նա գիտի, որ այն արագ գալիս ու նույնքան էլ արագ գնում է։

Սակայն Խոյերն ունակ են կուտակել էական գումար, եթե լուրջ նպատակի համար են դրանք պետք, բայց այս դեպքում նույնպես ամենից հաճախ գերադասում են վարկ վերցնել։

Ցուլ՝ 21.04 – 20.05

Խելամիտ ու ռացիոնալ են։

Նրանց փողը ներդրված է անշարժ գույքի մեջ, նպատակային, շահույթ ստանալու հստակ միտումով։

Նույնիսկ, եթե հիմա փող չկա, դրանք լուրջ շահույթ կբերեն արդեն իսկ մոտ ապագայում։

Երկվորյակներ՝ 21.05 – 20.06

Փող են ծախսում ամեն հիմար բանի, իրենց հաճույքի ու գեղեցիկ կյանք ունենալու համար։

Փողը հեշտ է գալիս նրանց մոտ ու նույնքան էլ հեշտ սահում-գնում է մատների արանքով։

Լուրջ ներդրումների համար սովորաբար Երկվորյակներին փողը չի հերիքում։

Խեցգետին՝  21.06 – 22.07

Սիրում ու գնահատում են փողը։

Դժվարությամբ են բաժանվում փողից, երբեմն՝ ի վնաս ամենօրյա ծախսերի։

Պատրաստ են խելամիտ ծախսել փողը երեխաների ու հարազատների համար։

Առյուծ՝  23.07 – 22.08

Ծուլությունն ու շքեղությունը հետապնդում են Առյուծներին իրենց ողջ կյանքում։ Այնուամենայնիվ, սիրելի խելամիտ մարդը կարող է նրան հեշտությամբ միլիոնատեր դարձնել։

Կույս՝ 23.08 – 23.09

Հավաքած ու «սև» օրվա համար կուտակած փողը նրանց վստահություն է տալիս վաղվա օրվա հանդեպ։

Շատ ռացիոնալ են, խելամիտ, կատարում են պլանավորված ծախսեր։

Այնքան էլ չեն սիրում իրենց ունեցածից բաժին հանել կամ պարտքով գումար տալ որևէ մեկի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը