Powerball վիճակախաղում Կալիֆոռնիայի բնակիչը շահել է 699.8 միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հաղթանակը յոթերորդն էր ԱՄՆ պատմության մեջ:
Նշվում է, որ տոմսը, որում համապատասխանում էին բոլոր վեց թվանշանները, գնվել է Մորրո-Բեյ մթերային խանութից:
Հաղթողը կկարողանա պահանջել ամբողջական մրցանակը 29 տարվա ընթացքում կամ ընտրել 496 միլիոն դոլարի միանվագ ստանալու տարբերակը: Երկու տարբերակներն էլ լրացուցիչ հարկվում են:
Հաղթողի ինքնությունը դեռ հայտնի չէ, քանի որ նա դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը