Ամերիկացի երգչուհի Թինա Թերները BMG երաժշտական ընկերությանը վաճառել է իր երգերի կատալոգի իրավունքները, ներառյալ The Best և Nutbush City Limits հիթերը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Գործարքի արժեքը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն, ըստ աղբյուրների, այն կազմել է մոտ 50 մլն դոլար:
Պայմանագրում նշված է, որ ընկերությունը կարող է կառավարել Թերների ձայնագրությունները և օգտագործել նրա անունն ու լուսանկարները:
Ինքը՝ Թինան, ասել է, որ այժմ իր երաժշտությունը «լավ ձեռքերում է»:
BMG-ի գործադիր տնօրեն Հարթվիգ Մասուխը ասել է, որ ընկերությունը մտադիր է Թերների ժառանգությունը հասցնել նոր լսարանին, մասնավորապես սոցիալական մեդիա հարթակներում, ինչպիսին է TikTok-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը